«Բարսելոնայի» դարպասապահ Նետոն ցանկանում է հեռանալ թիմից: Այս մասին հայտնում է RAC-1-ը:
Ավելի վաղ դարպասապահն արդեն տեղեկացրել էր ակումբի ղեկավարությանը, որ մտադիր է հեռանալ «Բարսելոնայից»: Նետոն դժգոհ է, որ ստիպված է հանդուրժել Մարկ-Անդրե տեր Շտեգենից հետո պահեստային դարպասապահի դիրքը:
Այնուամենայնիվ, «Բարսելոնան» պատրաստ չէ Նետոյին անվճար բաց թողնել: Կատալոնացիները դարպասապահին հայտնել են, որ նա պետք է 15 միլիոն եվրո վճարի վաղաժամ հեռանալու համար:
Բրազիլացի դարպասապահի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2023 թվականին: