Դարպասապահ Նետոն շաբաթ օրն, ամենայն հավանականութհամբ, վերջին հանդիպումը կանցկացնի «Բարսելոնայի» կազմում՝ Լա Լիգայի վերջին տուրի՝ «Էյբարի» հետ խաղում։
31-ամյա բրազիլացին որոշել է հեռանալ կատալոնական ակումբից, հայտնում է Mundo Deportivo-ն։
Նետոն մայիսի 22-ին խաղադաշտ դուրս կգա, քանի որ «Բարսելոնայի» հիմնական դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը վնասվածք ունի։
Նետոյի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը։ Հունվարին դարպասապահին ցանկանում էր վարձակալել «Արսենալը»։