«Բարսելոնայի» դարպասապահ Նետոն կարող է կարիերան շարունակել այլ ակումբում, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:
Աղբյուրի համաձայն, 32-ամյա բրազիլացուն ցանկանում է ձեռք բերել «Վիլյառեալը», որը տրանսֆերի վերաբերյալ պաշտոնական հարցում է կատարել:
Անցած մրցաշրջանում Նետոն «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 12 հանդիպում ՝ բաց թողնելով 8 գոլ: