«Աստանայի» առաջատար` հայ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը մնում է մայրաքաղաքային ակումբում և կօգնի թիմին Կոնֆերենցիաների լիգայում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բարսեղյանը հաջողությամբ բուժզննում է անցել ՝ Սլովակիայի չեմպիոն «Սլովան» տեղափոխվելու համար: Հաղորդվել էր, որ կողմերը պայմանավորվել են տրանսֆերի գումարի շուրջ: Մանրամասներն՝ այստեղ։
Սակայն «Тень отца Гурмана» տելեգրամյան ալիքը հերքել է այս տեղեկությունը, հայտնում է Vesti.kz-ն: Բրատիսլավայի «Սլովանն» իսկապես հետաքրքրված էր Տիգրան Բարսեղյանով, բայց նա այնտեղ ոչ մի բուժզննում չի անցել: «Այս պահին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը «Աստանայի» խաղացող է, ավելին, Բարսեղյանն արդեն ընդգրկված է հունական «Արիսի» հետ խաղերի համար հայտացուցակում, որոնք տեղի կունենան հուլիսի 22-ին եւ 29-ին», — գրում է աղբյուրը:
Բարսեղյանը ղազախական թիմում խաղում է 2020 թվականից: Ղազախստանի ընթացիկ առաջնությունում նա մայրաքաղաքային ակումբի կազմում անցկացրել է 18 հանդիպում, որոնցում դարձել է հինգ գոլի ու վեց գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt- ը ֆուտբոլիստի ներկայիս տրանսֆերային արժեքը գնահատում է 2,5 միլիոն եվրո: