«Աստանայի» առաջատար` հայ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը հաջողությամբ բուժզննում է անցել նոր ակումբ տեղափոխվելու համար, հաղորդում է Vesti.kz-ի թղթակիցը՝ մեջբերելով Arménie Football-ի թվիթերյան էջը:
Ակնկալվում է, որ առաջիկայում Բարսեղյանը պայմանագիր կստորագրի Սլովակիայի ներկայացուցիչ «Սլովանի» հետ, որը մարզում է «Կայրաթի» նախկին մարզիչ Վլադիմիր Վայսը: Ըստ աղբյուրի՝ կողմերը պայմանավորվել են տրանսֆերի գումարի շուրջ:
Նախորդ մրցաշրջանում «Սլովանը» վաճեց Սլովակիայի չեմպիոնի կոչումը և այժմ խաղում է Չեմպիոնների լիգայում, որտեղ նրանք արդեն հաղթահարել են որակավորման առաջին փուլը:
Բարսեղյանը «Աստանայում» է խաղում 2020 թվականից: Ղազախստանի ընթացիկ առաջնությունում նա մայրաքաղաքային ակումբի կազմում անցկացրել է 18 հանդիպում, որոնցում դարձել է հինգ գոլի ու վեց գոլային փոխանցման հեղինակ:
Transfermarkt-ը ֆուտբոլիստի ներկայիս տրանսֆերային արժեքը գնահատում է 2,5 միլիոն եվրո: