«Արարատը» 22 տարի անց փուլ հաղթահարեց եվրագավաթներում: Այս մասին գրում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը՝ հիշեցնելով, որ վերջին անգամ թիմը 1999 թվականին Ինտերտոտոյի գավաթի խաղարկությունում հաղթահարել էր ռումինական «Բակեու» ակումբի արգելքը:
«Հունգարական «Ֆեհերվարի» արգելքը հաղթահարելուց հետո շարժվում ենք առաջ: Մեր հաջորդ եվրոպական հանդիպումը լեհական «Շլյոնսկի» դեմ է: Հուլիսի 22-ին 17:00-ին, Գյումրու քաղաքային մարզադաշտում»,- ասվում է ակումբի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ «Արարատը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում ընդհանուր 3-1 հաշվով հաղթեց հունգարական «Ֆեհերվարին» ու դուրս եկավ մրցաշարի երկրորդ փուլ։