Անգլիայի հավաքականի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել Եվրո-2020-ի եզրափակչում Իտալիայից կրած պարտությունից հետո (1-1, 2-3՝ 11մ):
«Դա նման էր ճանապարհորդության: Որպես ազգ, մեզ միավորում էր այն համոզմունքը, որ ամենադժվար տարիներից հետո կարող ենք առանձնահատուկ բանի հասնել:
Դա չպետք է լիներ, բայց այս թիմը միայն ճանապարհի սկզբում է: Այս տղաները կշարունակեն հպարտություն ներշնչել թե՛ խաղադաշտում, և թե՛ խաղադաշտից դուրս», — ասվում է Անգլիայի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Իտալիան հաղթեց պատմության մեջ վեցերորդ խոշոր միջազգային մրցաշարում: Եվրոպական թիմերի շարքում միայն Գերմանիան է ավելի շատ տիտղոսներ նվաճել: