Քոնոր Մաքգրեգորի և Դասթին Պորյեի մամուլի ասուլիսից հետո, մարտիկների միջև տեղի է ունեցել հայացքների մենամարտը։
Դասթինն իրեն բավականին զուսպ և համեստ է պահել, իսկ Մաքգերգորի համար ամեն ինչ սովորական ոճով էր: Նա պրովոկացիայի էր ենթարկում մրցակցին, իսկ վերջում նույնիսկ փորձեց ոտքով հարվածել ամերիկացուն։
Մաքրեգորի և Պորյեի մենամարտը կլինի «UFC-264»-ի գլխավոր իրադարձությունը։ Մինչ այս մենամարտը մարտիկները միմյանց դեմ մրցել են երկու անգամ։ 2014 թվականին Մաքգրեգորը առաջին ռաունդում նոկաուտի ենթարկեց Պորյեին, իսկ 2021 թ-ի հունվարին կայացած երկրորդ մենամարտում ամերիկացին երկրորդ ռաունդում նոկաուտի շնորհիվ կարողացավ ռևանշի հասնել։
Երրորդ մենամարտը տեղի կունենա հուլիսի 10-ին՝ կեսգիշերից հետո։