Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը, որն ավելի վաղ հանդես է եկել «Լիվերպուլում», խոստովանել է, որ իրեն անգլիական մեկ այլ թիմի կազմում չի պատկերացնում․
«Ինձ համար դժվար կլիներ Պրեմիեր-լիգայի ցանկացած թիմում խաղալը, բացի «Լիվերպուլից»։ Ես այնքան ջերմ հարաբերություններ եմ ունեցել «Լիվերպուլի» երկրպագուների հետ, ու կարծում եմ՝ մինչև հիմա դրանք պահպանվել են, որ տարօրինակ կլիներ մեկ այլ թիմում հանդես գալը։
Ինձ համար «Լիվերպուլի» հետ չեմպիոնությունը առանձնահատուկ կլիներ, բայց ես ուրախ եմ, որ նրանց սպասումները վերջապես ավարտվեցին։ Հիմա նրանք այնպիսի թիմ են, որը դեռ երկար տարիներ կպայքարի տիտղոսների համար, նույնիսկ չնայած նրան, որ ավարտված մրցաշրջանն այնքան էլ լավ չդասավորվեց նրանց համար։
«Լիվերպուլը» կվերադառնա այնտեղ, որտեղ իր տեղն է»,- Սուարեսի խոսքերն է փոխանցում The Sun-ը։