Դորտմունդում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր ազատ ոճային երկու հայ ըմբիշ դուրս էր եկել պայքարի։
61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը եզրափակչում գոտեմարտում էր ադրբեջանցի Քանան ՀԵյբատովի հետ ու պարտություն կրեց՝ դառնալով արծաթե մեդալակիր։
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը պայքարում էր բրոնզե մեդալի համար ու հաղթանակ տարավ։
Հիշեցնենք՝ Դորտմունդում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանն արդեն մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ է նվաճել․ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը եզրափակչում ուժերը չափել է Ռուսաստանի ներկայացուցիչ Խունկերովի հետ ու պարտվել 2-8 հաշվով՝ արժանանալով արծաթե մեդալին, իսկ 70կգ քաշային կարգում Նարեկ Հարությունյանը չափազանց լարված պայքարում 7-6 հաշվով հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Դ․ Պացինաշվիլին ու նվաճել բրոնզե մեդալ։