Դորտմունդում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր ազատ ոճային երկու հայ ըմբիշ կպայքարի ոսկե մեդալի համար։
61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը եզրափակչում կգոտեմարտի ադրբեջանցի Քանան ՀԵյբատովի հետ, իսկ 125 կգ քաշային Լյովա Գևորգյանն ուժերը կչափի Ադրբեջանի մեկ այլ ներկայացուցչի՝ Այդին Ահմադովի հետ։
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Նրա մրցակիցը կլինի կա՛մ լեհ, կա՛մ հունգարացի ըմբիշ։
Հիշեցնենք՝ Դորտմունդում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանն արդեն մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ է նվաճել․ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը եզրափակչում ուժերը չափել է Ռուսաստանի ներկայացուցիչ Խունկերովի հետ ու պարտվել 2-8 հաշվով՝ արժանանալով արծաթե մեդալին, իսկ 70կգ քաշային կարգում Նարեկ Հարությունյանը չափազանց լարված պայքարում 7-6 հաշվով հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Դ․ Պացինաշվիլին ու նվաճել բրոնզե մեդալ։