Երեկ կայացավ Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի Անգլիա-Գերմանիա հանդիպումը։ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացած խաղում անգլիացիները հաղթանակ տոնեցին։ Հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով։
Անգլիացիների երկրորդ գոլը խփել է հարձակվող Հարի Քեյնը, ով խաղից հետո նաև հրապարակում է արել սոցկայքերում։ Հետաքրքիր է, որ Քեյնի գրառմանն արձագանքել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։
Նշենք, որ վերջերս միջազգային մամուլում շատ ակտիվ քննարկվում է Քեյնի՝ մանչեսթերյան գրանդ տեղափոխվելու հնարավորությունը։