Հունիսի 29-ի գիշերը կայացավ Ամերիկայի գավաթի խմբային փուլի Բոլիվիա — Արգենտինա 5-րդ տուրի հանդիպումը: Հանդիպումն ավարտվեց 4:1 հաշվով՝ հօգուտ Լիոնել Սկալոնիի թիմի:
Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին դարձավ հանդիպման գլխավոր հերոսներից մեկը: Ավագը դուբլ ու գոլային փոխանցում ձևակերպեց այդ խաղում: Գոլի հեղինակ դարձան նաև Ալեխանդրո Գոմեսը եւ Լաուտարո Մարտինեսը: Էրվին Սաավեդրան գոլի հեղինակ դարձավ բոլիվացիների կազմում:
Տուրի մյուս խաղում Ուրուգվայը հաղթեց Պարագվային: Միակ գոլը խփեց Էդինսոն Կավանին:
Արգենտինան չորս խաղից հետո վաստակած 10 միավորով A խմբում զբաղեցրեց 1-ին տեղը: Հաջորդը Ուրուգվայն է (7 միավոր), Պարագվայը (6), Չիլին (5) և Բոլիվիան (0):