2021 թվականի Ամերիկայի գավաթի խմբային փուլի խաղում Ուրուգվայը հաղթեց Բոլիվիային: Հանդիպումը ավարտվեց 2:0 հաշվով ՝ հօգուտ Օսկար Տաբարեսի թիմի:
Հաշիվը բացվեց 40-րդ րոպեին. ինքնագոլ՝ բոլիվացի դարպասապահ Կառլոս Լամպեի հաշվեին: Երկրորդ խաղակեսում Էդինսոն Կավանին վերջակետ դրեց հանդիպմանը:
Տուրի մյուս խաղում Պարագվայի հավաքականը 2-0 հաշվով հաղթեց Չիլիին։ Գոլերի հեղինակ դարձան Սամուդիոն և Ալմիրոնը։
Ուրուգվայը վաստակեց 4 միավոր և A խմբում բարձրացավ 4-րդ հորիզոնական՝ երաշխավորելով փլեյ-օֆֆի ուղեգիր: 3 հանդիպումներում պարտված Բոլիվիան խմբային փուլի ավարտից մեկ տուր առաջ կորցրեց քառորդ եզրափակիչ դուրս գալու հնարավորությունները: Պարագվայը 6 միավորով խմբում երկրորդն է, Չիլին 5 միավորով՝ երրորդը։ 7 միավորով առաջատարը Արգենտինայի հավաքականն է։ Այսպիսով, բացի Բոլիվիայից, այս խմբի մյուս բոլոր թիմերը դուրս եկան մրցաշարի փլեյ-օֆֆ։