Հունիսի 24-ի գիշերը (Երևանի ժամանակով) տեղի ունեցավ Ամերիկայի գավաթի խմբային փուլի Բրազիլիա — Կոլումբիա 4-րդ տուրի հանդիպումը: Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով:
Հաշիվը բացվեց 10-րդ րոպեին, Խուան Կուադրադոյի փոխանցումից հետո աչքի ընկավ Դիասը: 78-րդ րոպեին Ռոբերտո Ֆիրմինոյի դիպուկ հարվածի շնորհիվ բրազիլացիները հավասարեցրին հաշիվը: Եվ արդեն խաղին ավելացված 10-րդ րոպեին Բրազիլիային հաղթանակը բերեց Կազեմիրոն, ով արդյունավետ եզրափակեց Նեյմարի փոխանցումը:
Տուրի մյուս խաղում Էկվադորն ու Պերուն արդյունավետ ոչ-ոքի գրանցեցին՝ 2-2։
Բրազիլիան երեք խաղից հետո 9 միավորով մնում է B խմբի առաջատարը, որին հաջորդում են Կոլումբիան (4), Պերուն (4), Էկվադորը (2) և Վենեսուելան (2):