Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Կայ Հավերցը պատմել է, թե հարձակվող Թոմաս Մյուլերը որքան կարևոր է հավաքականի համար։
«Մյուլերը մարզչի 3-րդ օգնականն է։ Նրա խաղաոճը շատ ֆուտբոլիստների է գրավում։ Նա խաղադաշտում շատ կարևոր է Գերմանիայի հավաքականի համար։ Նրա հետ խաղալը զվարճալի է»,- ասել է Հավերցը մամուլի ասուլիսի ժամանակ։
Հունիսի 29-ին Գերմանիայի հավաքականը Եվրո-2020-ի 1/8 եզրափակչում կխաղա Անգլիայի դեմ։