«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մոտ է «Էվերթոնը» գլխավորելուն:
Ակումբն ու 61-ամյա իսպանացի մասնագետը համաձայնեցրել են պայմանագիրը:
Բենիտեսը, Sky Sports-ի տեղեկություններով, մոտ օրերս պայմանագիր կկնքի անգլիական ակումբի հետ, իսկ այդ մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ շաբաթ:
Բենիտեսի վերջին աշխատավայրը չինական «Դալյան Պրոն» էր, որտեղից նա հեռացել է հունվարին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Ավելի ուշ իսպանացին հայտարարել էր, որ դեմ չի լինի ԱՊԼ վերադառնալուն, որտեղ նա մարզել է նաև «Նյուքասլը»: «Լիվերպուլի» հետ Բենիտեսը աշխատել է 2004-ից 2010 թվականներին: