Անգլիայի հավաքականի ու «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը մեկնաբանել է իր հնարավոր տեղափոխությունն այլ ակումբ։ Վերջերս խոսակցություններ կային, որ Քեյնը կարող է կարիերան շարունակել «Ման Սիթիում»։
«Անկեղծ ասած, ես հիմա կենտրոնացած եմ միայն Անգլիայի հավաքականի վրա։
Իմ եղբայրն իմ գործակալն է։ Վերջին անգամ ես նրա հետ մի քանի շաբաթ առաջ եմ խոսել, այն ժամանակ նա ինձ հաջողություն մաղթեց Եվրո-2020-ում։
Եվրո-2020-ից հետո ֆիզիոթերապևտի մոտ կգնամ։ Ոչ մի շփում չեմ ունեցել այլ ակումբների հետ։ Ինձ հաճախ են գրում հաջողություն մաղթելու համար, բայց ուրիշ ակումբների հետ ոչ մի շփում չի եղել»,- Քեյնի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։