Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Քինգսլի Կոմանը կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող:
«Յունայթեդը» ներկայումս զբաղված է կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին ձեռք բերելու բանակցություններով: «Բորուսիայի» հետ դժվար բանակցություններ են ընթանում և դա կարող է հանգեցնել «կարմիր սատանաների» դուրս գալուն այդ բանակցություններից:
Ըստ The Sun-ի՝ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է «Բավարիայի» կսապաշտպան Քինգսլի Կոմանին համարել ֆինանսապես ավելի ձեռնտու տարբերակ, ով խաղամակարդակով այնքան էլ չի զիջում Սանչոյին:
Քինգսլիի պայմանագրի ժամկետը լրանանում է 2023 թվականին, նրա տրանսֆերը կարող է արժենալ 50-70 միլիոն ֆունտ ստեռլինգ: