«Մանչեսթեր Սիթին» պլանավորում է այս ամառ ձեռք բերել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին։
Ինչպես հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ «քաղաքայինները» 100 մլն եվրո են առաջարկել լոնդոնցիներին՝ գումարած իրենց խաղացողներից մեկին գործարքում ներառելու հավանականություն։
Ընդ որում, «Տոտենհեմը» չի պլանավորում ընդունել այս առաջարկը։ Ավելի վաղ «Ման Սիթին» հրաժարվել էր Քեյնի համար 175 մլն եվրո վճարել։