Վենեսուելայի հավաքականը Էկվադորի դեմ Ամերիկայի գավաթի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում փրկվեց պարտությունից : Հանդիպումը կայացավ Ռիո դե Ժանեյրոյում և ավարտվեց 2:2 հաշվով: Հանդիպման ընթացքում Էկվադորը երկու անգամ առաջ էր հաշվի մեջ բայց Վենեսուելան երկու անգամ կարողացավ հավասարեցնել հաշիվը: Վերջին գոլը գրանցվեց հանդիպման հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին։
Տուրի մյուս խաղում Կոլումբիայի հավաքականը զիջեց Պերուին։ Նախ գոլով աչքի ընկավ Պերուի հավաքականի ֆուտբոլիստ Պենյան, սակայն երկրորդ խաղակեսի սկզբնամասում Բորխան հստակ իրացրեց 11մ տուգանային հարվածը և հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Այնուամենայնիվ, Պերուին այս խաղում հաջողվեց հաղթանակ կորզել․ 64-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Մինան՝ 3 միավոր նվիրելով մրցակցի ֆուտբոլիստներին։
Այս խաղերից հետո Կոլումբիան ունի 4, Պերուն՝ 3, Վենեսուլելան իր ակտիվում 2 միավոր, իսկ Էկվադորը՝ 1։ Խմբի առաջատարը Բրազիլիան է՝ 6 միավորով։
Այս տուրի շրջանակում հունիսի 22-ին կկայանա ևս երկու հանդիպում․ Արգենտինայի հավաքականը հունիսի 22-ին կհանդիպի Պարագվայի ընտրանու հետ, իսկ Ուրուգվայը՝ Չիլիի։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Արգենտինայի հաղթանակը գնահատում է 1,50 գործակցով, ոչ ոքին՝ 4,05, իսկ Պարագվայի հաղթանակը՝ 8,50