«Ռայո Վալեկանոն» վերադառնում է Լա Լիգա: Սեգունդայի փլեյ-օֆֆի եզրափակչում «մեղուները» ընդհանուր հաշվով հաղթեցին «Ժիրոնային»:
Տանը 1:2 հաշվով կրած պարտությունից հետո «Ռայոն» մրցակվի հարկի տակ հաղթեց 2:0 հաշվով:
Միեւնույն ժամանակ, պատասխան խաղում հյուրերը 56-րդ րոպեից խաղում էին փոքրամասնությամբ, բայց կարողացան պաշտպանել իրենց հարմար հաշիվը:
«Ռայո Վալեկանոն» 2 տարի անց վերադառնում է Լա Լիգա: 2018/19 մրցաշրջանում թիմը Լա Լիգայում ավարտեց վերջին տեղում և ուղևորվեց Սեգունդա: