Երևանում մեկնարկել է ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի Մ-15, Մ-16, Լիբանանի Մ-16 և Ղրղզստանի Մ-16 տարեկանների հավաքականը:
Քիչ առաջ Հայաստանի Մ-15 հավաքականը 1-4 հաշվով պարտվեց Ղրղզստանի Մ-16 հավաքականին:
Մեր թիմի կազմում միակ գոլը 20-րդ րոպեին 11 մետրից խփեց Արամե Մինասյանը:
Հիշեցնենք, որ այսօր մեր Մ-16 հավաքականը 4-0 հաշվով հաղթել էր Լիբանանին: