Հայկական ֆուտբոլի լեգենդար ներկայացուցիչներից մեկը՝ Էդուարդ Մարկարովը, այսօր նշում է ծննդյան 79-րդ տարեդարձը:
Մարկարովը սպորտի վաստակավոր վարպետ է , ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ: «Արարատի» կազմում 1971 թվականին նվաճել է ԽՍՀՄ արծաթե, 1973 թվականին՝ ոսկե մեդալներ, 1973, 1975 թվականներին դարձել ԽՍՀՄ գավաթակիր։ 1976 թ. նրա գլխավորությամբ Երևանի «Արարատը» դարձել է ԽՍՀՄ գարնանային առաջնության արծաթե մրցանակակիր, գավաթի եզրափակչի մասնակից:
ԽՍՀՄ առաջնություններում, գավաթային խաղերում, Եվրոպայի գավաթակիրների մրցաշարերում խփել է 157 գնդակ։ ԽՍՀՄ հավաքականի կազմում 1966 թվականին մասնակցել է աշխարհի 8-րդ առաջնությանը դարձել բրոնզե մեդալակիր։
ArmSport-ի խմբագրակազմը սիրով շնորհավորում է «Արարատի» լեգենդին ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն և ամենայն բարիք: