Երևանի «Նոան» անվանի նորեկ ունի:
Այսուհետ իր փորձառու և մասնագիտական խորհուրդներով «Նոայի» նախագահին կօգնի լեգենդար ֆուտբոլիստ, սպորտի վաստակավոր վարպետ, վաստակավոր մարզիչ Էդուարդ Մարկարովը՝ հանդես գալով, որպես խորհրդատու, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Էդուարդ Մարկարովը լեգենդար «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ-ի չեմպիոն ու արծաթե մեդալակիր, 2 անգամ տիրացել Գավաթին: