«Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Էդուարդ Մարկարովը ներկա է VBet Հայաստանի Պրեմիեր-լիգայի հերթական տուրի՝ «Նոա»-«Ալաշկերտ» խաղին։
Լեգենդար հարձակվողի հետ լուսանկար է հրապարակել «Նոայի» գործադիր տնօրեն Արթուր Սահակյանը։
Հիշեցնենք՝ օրերս Մարկարովը ներկա էր գտնվել նաև «Ուրարտու» — «Փյունիկ» խաղին։ Հանդիպումից առաջ նա շրջայց էր կատարել «Ուրարտուի» մարզաբազայով, ծանոթացել «Ուրարտու-աղջիկներ» թիմի ֆուտբոլիստների հետ, շփվել «Ուրարտուի» գլխավոր թիմի մարզչական անձնակազմի հետ։
«Նոա»-«Ալաշկերտ» հանդիպումն ընթանում է Ավանի ակադեմիայի մարզադաշտում։