ՀՖՖ ֆիզիոթերապևտ Պաբլո Լյանեսը լուսանկար է հրապարակել Մադրիդից՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և իսպանացի մյուս մասնագետների մասնակցությամբ։
«Հայաստանի հավաքականի թիմը՝ Մադրիդում։ Խոակին Կապառոսի (գլխավոր մարզիչ), Խավյեր Մինյանոյի (ֆիզպատրաստության մարզիչ), Անդերի (ֆիզպատրաստության անհատական ծրագրերի կազմող) և Լարայի (ֆիզպատրաստության անհատական ծրագրերի կազմող) հետ»,- գրել է Լյանեսը և հրապարակել այս լուսանկարը։