Գեղասահքի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը մասնակցում է Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքում կայանալիք Դենիս Տենի հուշամրցաշարին:
Կարճ ծրագրում մեր գեղասահորդուհին զբաղեցրել է 5-րդ տեղը` վաստակելով 53,94 միավոր:
Սա 20-ամյա գեղասահորդուհու առաջին մեկնարկն է նոր մրցաշրջանում: Կարճ ծրագրում հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Սերաֆիմա Սախանովիչը. նա 69,54 միավոր է վաստակել:
Այսօր Անաստասիան կմասնակցի ազատ ծրագրին: