Երեկ գիշերը կայացավ Ամերիկայի գավաթի խմբային փուլի 2-րդ տուրի՝ Բրազիլիա-Պերու հանդիպումը։ Մրցաշարն ընդունող բրազիլացիները ջախջախիչ հաղթանակ տարան։ Խաղն ավարտվեց 4-0 հաշվով։
12-րդ րոպեին Գաբրիել Ժեզուսի փոխանցումից հետո հաշիվը բացեց Ալեքս Սանդրոն։ Մյուս գոլերը խփվեցին արդեն երկրորդ կեսում։ 68-րդ րոպեին Ֆրեդի փոխանցումից հետո աչքի ընկավ Նեյմարը։ Հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ Ռիչառլիսոնի փոխանցումից հետո մրցակցի դարպասը գրավեց Ռիբեյրոն, իսկ ավելացված 3-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ հենց Ռիչառլիսոնը՝ դնելով հանդիպման վերջակետը։
Այսպիսով, Տիտեի սաները 6 միավորով գլխավորում են B խմբի մրցաշարային աղյուսակը։ Պերուի ընտրանին եզրափակում է աղյուսակը։