Երեկ գիշերը կայացավ Ամերիկայի գավաթի խմբային փուլի 2-րդ տուրի՝ Կոլումբիա-Վենեսուելա հանդիպումը։ Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։
Ողջ խաղի ընթացքում կոլումբացիներն առավելություն ունեին, բայց այդ առավելությունը գոլի վերածել այդպես էլ չհաջողվեց։
Այս կերպ, Կոլումբիան երկու խաղից 4 միավոր վաստակեց ու գլխավորում է B խումբը։ Վենեսուելան մրցաշարում առաջին միավորը վաստակեց ու 3-րդ տեղում է։