Թենիսի Մեծ Սաղավարտի US OPEN մրցաշարի ընթացքում երկրպագուների սահմանափակումներ չեն լինի, հայտնում է Associated Press-ը: USTA-ն հայտնել է, որ խաղերի տոմսերը վաճառքի կհանվեն հուլիսին:
2020 թ-ին US OPEN անցկացվեց առանց երկրպագուների, իսկ 2019-ին խաղերին ներկա է եղել ավելի քան 700 հազար մարդ:
Նյու-Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտնել է, որ նահանգի բնակչության 70 տոկոսը 2 պատվաստանյութից մեկն ընդունել է:
Հիշեցնենք, որ US OPEN-ը կանցկացվի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 12-ը: Օրեր անց կմեկնարկի «Ուիմբլդոնը», որի եզրափակչի ժամանակ տրիբունաները լեփ-լեցուն կլինեն: