Աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը հաղթել է Դանիայում անցկացված Thor Masters միջազգային մրցաշարում:
77 կգ քաշային հունահռոմեական ըմբիշը տարել է 7 հաղթանակ՝ ճանաչվելով մրցաշարի հաղթող:
Նշենք, որ մրցաշարին մասնակցել են 19 երկրների 165 ըմբիշներ։
Հավելենք, որ Ջուլֆալակյանը մրցավայր էր մեկնել իր հոր՝ Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ։