Բելգիայի հավաքականը ժամանակից շուտ ապահովեց իր մասնակցությունը Եվրո-2020-ի եզրափակիչ փուլին։
Հինգշաբթի Ռոբերտո Մարտինեսի թիմը որակավորման փուլի շրջանակում 9։0 հաշվով հաղթանակ տարավ Սան-Մարինոյի նկատմամբ։
Բելգիացիները 21 միավոր ունեն ու գլխավորում են I խմբի մրցաշարային աղյուսակը՝ Ռուսաստանին շրջանցելով 3, իսկ Կիպրոսին՝ 11 միավորով։
Բելգիայի ընտրանին, այսպիսով, առաջինը հայտնվեց Եվրոպայի 2020 թվականի առաջնությունում։