Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ ընկերական խաղն անցկացրեց Ղազախստանի ընտրանու հետ։
Այս անգամ մեր թիմը խոշոր հաշվով պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 0-3 հաշվով։
Առաջին կեսն ավարտվեց 0-2 հաշվով, իսկ արդեն 81-րդ րոպեին հյուրերը ևս մեկ գոլ խփեցին։
Հիշեցնենք, որ թիմերի միջև նախորդ խաղում մեր հավաքականը 2-1 հաշվով հաղթանակ էր տոնել։