Եվրո-2020-ի որակավորման 7-րդ տուրում Բելգիայի հավաքականն ընդունել էր Սան Մարինոյի ընտրանուն ու ոչ ֆուտբոլային հաշվով հաղթանակ տարավ։ Խաղ ավարտվեց 9-0 հաշվով։
Բելգիայի կազմում դուբլեր հեղինակեցին կիսապաշտպան Յուրի Տիլեմանսն ու հարձակվող Ռոմելու Լուկակուն։ Մեկական անգամ աչքի ընկան Նասեր Շադլին, Յարի Վերսհարենը և Քրիստիան Բենտեկեն։ Սան Մարինոյից ինքնագոլեր հեղինակեցին պաշտպաններ Անդրեա Գրանդոնին ու Քրիստաին Բրոլին։
Այսպիսով, Բելգիան հավաքեց 21 միավոր ու գլխավորում է I խմբի մրցաշարային աղյուսակը։ Բելգիացիները ժամկետից շուտ Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեցին։
Խմբի մյուս խաղում Ռուսաստանի հավաքականն ընդունել էր Շոտլանդիայի ընտրանուն ու հաղթեց 4-0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ Արտյոմ Ձյուբան, մեկական անգամ էլ աչքի ընկան Մագոմեդ Օզդոևը և Ալեքսանդր Գոլովինը։
Ռուսաստանի ընտրանին այս հաղթանակից հետո ունի 18 միավոր և խմբում 2-րդ տեղում է։