Բրազիլիայի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ Վենեսուելայի հավաքականի նկատմամբ Ամերիկայի գավաթի մեկնարկային խաղում: B խմբի հանդիպումն ավարտվեց 3: 0 հաշվով ՝ հօգուտ աշխարհի հնգակի չեմպիոնների:
Առաջին խաղակեսում հաշիվը բացեց Մարկինյոսը: Երկրորդ խաղակեսում Նեյմարը իրացրեց 11 մետրանոց հարվածը ՝ հաշիվը դարձնելով 2: 0: 89-րդ րոպեին հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Գաբիգոլը:
Խաղային օրվա մյուս խաղում Կոլումբիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ: B խմբի հանդիպումը տեղի ունեցավ Կուիաբայի «Արենա Պանտանալ» մարզադաշտում և ավարտվեց 1: 0 հաշվով: Միակ գոլը 42-րդ րոպեին խփեց Էդվին Կարդոնան: