Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն այլևս չի հանդիսանում «Ցյուրիխի» Մ21 տարեկանների թիմի գլխավոր մարզիչը։ Շվեյցարական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ Պետրոսյանի և ակումբի միջև պայմանագրի ժամկետն ավարտվել է։
«Ցյուրիխը» շնորհակալություն է հայտնել հայ մասնագետին ու հետագա հաջողություններ մաղթել նրան մարզչական կարիերայում։
«Ցյուրիխի» Մ21 տարեկանների թիմի գլխավոր մարզչի պաշտոնում հայ անվանի մասնագետին փոխարինել է իտալացի մասնագետ Ջենեսիո Կոլատրելան՝ «Լյուցերնից»։