«Փյունիկ» ՖԱ-ի ղեկավար կազմում տեղի է ունեցել համալրում։ Ակումբ է վերադարձել Ալեքսանդր Տարխանովը։ Ռուս մասնագետը կզբաղեցնի ակումբի փոխնախագահի պաշտոնը և կզբաղվի «Փյունիկ» ակադեմիայի զարգացմամբ։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Տարխանովը «Փյունիկում աշխատել է 2019 և 2020թթ․։ Նրա գլխավորությամբ «Փյունիկը» հռչակվել է Հայաստանի փոխչեմպիոն և Եվրոպա լիգայի որակավորման փուլում հասել է մինչև երրորդ փուլ։
Ալեքսանդր Տարխանովի անմիջական մասակցությամբ «Փյունիկ» մարզաբազայում արդեն կազմակերպվել է փառատոն ակումբի սաների համար, ուղղված տեխնիկական տվյալների բարելավմանը։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի վերադարձ է մաղթում Ալեքսանդր Տարխանովին և մաղթում բեղումնավոր գործունեություն։