«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է թիմի ավագ Լիոնել Մեսսիի հետ հարաբերությունների ու համատեղ խաղի մասին:
«Մենք լավ հարաբերություններ ունենք: Երբեմն մենք նամակագրությունով ենք շփվում, շատ ենք շփվում նաև մարզման ընթացքում: Ակնհայտ է, որ նրա հետ խաղալը շատ հեշտ է: Այս տարի որոշ դժվարություններ կային, քանի որ մենք շատ վնասվածքներ ունեինք, բայց մենք սպասում ենք նոր մրցաշրջանի մեկնարկին նոր խաղացողներով»,-ասել է Գրիզմանը:
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը կատալոնյան ակումբին է միացել 2019-ին: