McDonalds ընկերությունը ներկայացրել է բուրգերների նոր տեսականի՝ ոգեշնչված Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստներից: Բուրգերները կրում են հենց Red Devils Burgers անվանումը: Բուրգերների գովազդի դեմքը դարձել է Մադրիդի «Ռեալի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարը:
Ինչպես հայտնի է՝ Ազարը սիրում է բուրգերներ և առհասարակ արագ սնունդ: Փորձագետներն անգամ կարծում են, որ հենց այս պատճառով է բելգիացի ֆուտբոլիստը մշտապես վնասվածքներ ստանում:
Հիշեցնենք՝ Ազարը «Ռեալի» անցած ամառվա նախապատրաստությանը միացել էր ավելորդ քաշով: Իսպանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ակումբը պատրաստ է առաջարկներ դիտարկել նրա տրանսֆերի շուրջ:
Բուրգերների գովազդի նկարահանումներին մասնակցել են նաև կիսապաշտպաններ Քևին դե Բրույնեն և Յուրի Տիլեմանսը: