«Արարատ-Արմենիայի» պաշտպան Դավիթ Տերտերյանը կիսվել է իր զգացողություններով՝ Հայաստանի ազգային հավաքականում նորամուտը նշելուց հետո, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ազգային հավաքականում խաղալը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է: Հպարտ եմ, որ հնարավորություն եմ ստացել ներկայացնել իմ երկիրը։
Իհարկե, դա մեծ պատասխանատվություն է, քանի որ ներկայացնում ես ամբողջ մի ազգ և պետք է ամբողջովին նվիրվես թիմին։
Ես կշարունակեմ քրտնաջան աշխատել, որպեսզի նորից հրավեր ստանամ ազգային հավաքականից»,-ասել է Տերտերյանը: