«Արարատ-Արմենիային» է միացել 23-ամյա հայ պաշտպան Դավիթ Տերտերյանը: Այս մասին հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Տերտերյանը «Փյունիկ» մարզադպրոցի սան է: Հանդես է եկել «Փյունիկ» և «Գանձասար Կապան» ակումբներում:
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է «Գանձասար Կապան» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ, որի կազմում դարձել է Հայաստանի գավաթակիր:
Հիշեցնենք, որ «Գանձասար-Կապանը» հայտարարել էր ելույթները դադարեցնելու մասին: