Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է վերադառնա Բունդեսլիգա։ Այդ մասին գրում է Mercadodofutebol-ը։
Հայ կիսապաշտպանը պայմանագրով կապված է «Ռոմայի» հետ մինչ հունիսի 30-ը և հնարավոր է, որ նա չի մնա իտալական ակումբում, քանի որ նա նախկինում հեռացել էր «Մանչեսթեր Յունայթեդից՝ պորտուգալացի Ժոզե Մոուրինյուի պատճառով, ում գլխավորությամբ նա բավականաչափ խաղաժամանակ չէր ստանում անգլիական ակումբում։ Հիշեցնենք, որ հաջորդ մրցաշրջանին հռոմեական թիմը կգլխավորի Մոուրինյուն։
Ըստ աղբյուրի, այժմ նա կարող է վերադառնալ իր նախկին ակումբ. Դորտմունդի «Բորուսիա» վերադարձը կընկալվի որպես դրական պահ մարզիկի համար: Երեք մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստի հարաբերությունները գերմանական ակումբի հետ շատ ջերմ և հետաքրքիր էին․ նա 140 խաղում խփել է 41 գոլ, նվաճել Գերմանիայի Սուպերգավաթը:
Աղբյուրը նաև նշում է, որ եթե Մխիթարյանը վերադառնա Դորտմունդ, նա կրկին հնարավորություն կունենա հանդես գալ եվրոպական մրցասպարեզի ամենաբարձր մակարդակում։
Ավելի վաղ լրագրող Նիկոլո Շիրան հայտնել էր, որ «Ռոման» ցանկանում է թիմում պահել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտան Հենրիխ Մխիթարյանին ու նրան 2 տարվա պայմանագիր է առաջարկել՝ մինչև 2023 թվականը: Մանրամասներն՝ այստեղ։