«Չելսիի» կիսապաշտպան Ն՛Գոլո Կանտեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթի» հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստը: Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի՝ Թվիթերի պաշտոնական էջը:
Նշենք՝ Կանտեն լավագույնն էր ճանաչվել նաև «Ռեալի» դեմ կիսաեզրափակչի երկու խաղերում:
Կանտեն 2016 թվականից է հանդես գաիս «Չելսիում»: Նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի ֆուտբոլիստը 13 հանդիպման է մասնակցել:
ՉԼ եզրափակչում «Չելսին» Կայ Հավերցի միակ գոլի շնորհիվ հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» և իր պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ եվրոպական ակումբային ֆուտբոլի գլխավոր մրցաշարի հաղթող: