«Փյունիկ» — «Ուրարտու» (0-1) խաղից հետո «Ուրարտուի» մարզիչ Ռոբերտ Արզումանյանն ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում կիսվել է հաղթական տպավորություններով․
«Սա հենց եզրափակչին հատուկ խաղ էր, հաջող խաղացինք, արագ գոլ խփեցինք ու կարողացանք պահել հաշիվը՝ շարունակելով այլ մարտավարությամբ խաղալ՝ արդեն հակագրոհներով։ Մրցակիցն ընդհանուր առմամբ քիչ պահեր ուներ, բայց մենք մինչև խաղի վերջ ունեինք ևս մեկ գոլ խփելու հնարավորություն, բայց կարևորն այն է, որ ֆուտբոլիստների կատարած նման մեծ ծավալի աշխատանքը ունեցավ իր արդյունքը, չհաշված, որ խաղում էին ամբողջ մրցաշրջանի հոգնածության ֆոնին։
Իրականում շատ խաղեր կային, որոնցում պարզապես միավորներ կորցրինք, հակառակ դեպքում կկարողանայինք պայքարել նաև չեմպիոնության համար, սակայն ֆուտբոլում ինչ արդյունք գրանցվում է, ամենաօբյեկտիվն է: Երևի թե սա հենց այն մինիմալ խնդիրն էր, որ պետք է կատարեինք»,- ասել է Արզումանյանը:
Հիշեցնենք՝ «Ուրարտուն»«Փյունիկի» նկատմամբ ըարած 1-0 հաշվով հաղթանակից հետո վաստակեց 41 միավոր և գրավեց ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոանականը: