Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության ուժեղագույններ խմբի վերջին ուղեգիրը խաղարկում են «Նանտն» ու «Թուլուզը»:
Անցումային առաջին խաղի շրջանակում «Նանտը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Թուլուզի» ու հարմար առավելություն ստացավ պատասխան խաղից առաջ: Հաղթող թիմից աչքի ընկան Բլասն ու Մուանին, իսկ տանտերերից միակ գոլը խփեց Մաչադոն:
Պատասխան խաղը կկայանա մայիսի 30-ին՝ Նանտում: