Ֆրանսիայի Լիգա 1-ի 26-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Նանտին» և 3։0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել։
Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում կայացած հանդիպման հերոսներից մեկը դարձավ փարիզյան ակումբի հարձակվող Խվիչա Կվարացխելիան։ 13-րդ րոպեին նա անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ բացելով խաղի հաշիվը, իսկ 50-րդ րոպեին խաղային դրվագից խփած գոլով ձևակերպեց դուբլ։
Տանտերերի կազմում ևս մեկ անգամ էլ աչքի ընկավ Դեզիրե Դուեն՝ դառնալով գոլի հեղինակ 37-րդ րոպեին։
Այս խաղից հետո ՊՍԺ-ն իր ակտիվում գրանցել է 66 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը։ «Նանտը» վաստակած 20 միավորով զբաղեցնում է նախավերջին՝ 17-րդ հորիզոնականը։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակն այս պահին



























































