Առաջիկա հանգստյան օրերին Ճապոնիայում կայանալու է Ֆորմուլա-1-ի տարվա հերթական Գրան-Պրին։
Այսօր Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիան պաշտոնական հայտարարություն է տարածել՝ հաղորդելով, որ մրցարշավը կարող է հետաձգվել, քանզի ուրբաթ օրը Հագիբիս թայֆունը մոտենալու է Սուզուկային, որտեղ անցկացվելու է մրցարշավը։ Հաղորդվում է, որ թայֆունը կարող է վնասել ինչպես հանդիսականներին, այնպես էլ մրցարշավորդներին։
Ներկա պահին Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիան, Ֆորմուլա-1-ը և Ճապոնիայի Գրան-Պրիի ավտոդրոմի ներկայացուցիչները ուշադրությամբ հետևում են Հագիբիս թայֆունի շուրջ ծավալվող իրադարձություններին վերջնական որոշում կայացնելու համար։
Նշենք, որ նախորդ Գրան-Պրին կայացել է Ռուսաստանում։ Սոչիի մրցարշավում հաղթել է Լյուիս Հեմիլթոնը։