Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «Լիվերպուլի» կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումի գործակալը մեկնել է «Բարսելոնա»՝ իր հաճախորդի տրանսֆերային բանակցությունների համար:
Ըստ աղբյուրի, կողմերը բանակցում են 3 տարվա պայմանագրի շուրջ: Հանուն «Բարսելոնայի», 30-ամյա հոլանդացին կատալոնական ակումբում պատրաստ է ցածր աշխատավարձ ստանալ:
Նախորդ 5 մրցաշրջանը Վեյնալդումն անցկացրել է «Լիվերպուլում», որի կազմում հաղթել է Չեմպիոնների Լիգայի ու Անգլիայի առաջնություններում: