ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն բազմիցս զանգահարել է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումին, որպեսզի նրան համոզի տեղափոխվել փարիզյան ակումբ: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիիցո Ռոմանոն Թվիթերի իր էջում:
Վերջին 56 ժամերի ընթացքում մասնագետը մի շարք զանգեր է իրականացնել, որպեսզի համոզի ֆուտբոլիստին: ՊՍԺ-ն ցանկանում է հնարավորինս շուտ ավարտել ֆուտբոլիստի բուժզննումն ու ձևակերպել տեղափոխությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ փարիզյան թիմը երկու անգամ ավելի բարձր աշխատավարձ է առաջարկել Վեյնալդումին, քան «Բարսելոնան», ինչի արդյունքում կատալոնական ակումբը դադարեցրել է նիդերլանդցի ֆուտբոլիստին ձեռք բերելու փորձերը: